Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 
  • Շաբաթապահք՝ Արցախի համար Աստվածամոր բարեխոսության խնդրանքով

    Շաբաթապահք՝ Արցախի համար Աստվածամոր բարեխոսության խնդրանքով

    04.08.2023| 22:38
    Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին մենք միասնաբար պետք է տոնենք մեր Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման տոնը։ Համաձայն եկեղեցական տոնացույցի մեծ տոներին նախորդում են պահեցողության որոշակի օրեր, ուստի, ելնելով ներկա ճգնաժամային իրավիճակից՝ Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի շրջան։
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    04.08.2023| 00:01
    Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Միաբանվենք հանուն Արցախի՝  Նարեկացու սուրբ Մատյանի Տիրամորն ուղղված Եռամասնյա աղոթքով

    Միաբանվենք հանուն Արցախի՝ Նարեկացու սուրբ Մատյանի Տիրամորն ուղղված Եռամասնյա աղոթքով

    03.08.2023| 08:57
    Սիրելինե՛ր, մենք Նարեկյան ժողովուրդ ենք՝ ապաշխարությամբ և ի սրտե խոստովանությամբ Աստծո բարեհաճությանը արժանացող, որ ազատում է մեզ և ամոթի մեջ չի թողնում՝ նեղանեղ օրերին։ Այդպիսի վիճակ է այսօր Հայոց Արցախի համար, նույնն է թե՝ ողջ Հայաստանի և աշխարհում պանդխտացած ողջ հայության համար էլ։
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    03.08.2023| 00:04
    Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դու՛ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    02.08.2023| 00:01
    Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    01.08.2023| 00:01
    Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    31.07.2023| 00:01
    Արքա՛ երկնավոր,տու՛ր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրու՛ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    30.07.2023| 00:01
    Բարիք կամեցող Տե՛ր կմարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    29.07.2023| 00:01
    Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Աղաղակ առ Տեր Հիսուս Քրիստոս

    Աղաղակ առ Տեր Հիսուս Քրիստոս

    28.07.2023| 22:11
    Չէ՞ որ Տե՛ր, Քո որդիներն ենք, Քո ձեռքով ենք ստեղծված, Քո կամքով՝ արարված, Քո պատկերով ու նմանությամբ ենք հորինված, Քո արյամբ ու մահվամբ ենք գնված, Քո Հարությամբ ու Համբարձմամբ ենք արդարացված ու փրկված, Քո Սուրբ Հոգով ենք մկրտված ու օրհնված, Քո կնիքով ու դրոշմով ենք կնքված ու դրոշմված, Քո Սուրբ Անվամբ ենք Քրիստոնյա կոչված: